Միխայել Շումախերի մենեջերը հայտարարել է ավտոարշավորդի առողջական վիճակի բարելավման մասին
SocietyԳերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը հայտարարել է «Ֆորմուլա-1»-ի աշխարհի յոթակի չեմպիոնի առողջական վիճակի բարելավման մասին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Որոշակի բարելավում առկա է, սակայն վերականգնման ճանապարհը նախկինի նման շատ երկար է»,- ասել է մենեջերը:
2013թ. Դեկտեմբերի վերջին Շումախերը գլխուղեղի լուրջ վնասվածք էր ստացել ֆրանսիական Մերիբելում լեռնային դահուկներ վարելու եւ ընկնելու հետեւանքով: 2014թ. Սեպտեմբերից մարզիկը վերականգնողական կուրս է անցնում շվեյցարական իր առանձնատանը: