Քոբուլեթիում հրդեհի հետեւանքով 3 երեխա է մահացել
SocietyՄայիսի 10-ին Վրաստանի սեւծովյան Քոբուլեթի քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի պառճառով զոհվել է 3 երեխա: Այդ մասին լրագրողներին հայտնել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը: Նրանց խոսքով՝ հրդեհված շինության տարածքից տարհանվել է 45 մարդ, որոնց թվում՝ 31 երեխա:
Հրդեհի պատճառները պարզվում են: Համաձայն նախնական տեղեկությունների՝ զոհվածները եղել են այն սենյակում, որտեղից սկսվել է հրդեհը: Երեխաները եղել են Ռուսթավի անսամբլի անդամներ, որոնք Քոբուլեթի էին մեկնել հյուրախաղերի: