Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու 01-ը (լուսանկարներ)
SocietyShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11: 00-ի սահմաններում Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևան –Մեղրի ավտոճանապարհի 40կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միայն օպերատիվ են գործել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությակբ:
Օպերատիվ են գործել նաև Վեդիի թիվ 28 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ հրամանատարի տեղակալ Գարեգին Ղազարյանի և խմբի պետ Պարույր Սահակյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է՝ նշված հատվածում բախվել են Ոսկետափ գյուղի բնակիչ, 38-ամյա Դավիթ Առաքելյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 34 CO 244 համարանիշի և Երևան քաղաքի Ջրվեժի «Մայակ» թաղամասի բնակիչ, 51-ամյա Սամվել Նավասարդյանի վարած Mercedes մակնիշի 34 OT 755 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 1 ժամ ուշացումով են դեպքի վայր ժամանել շտապօգնության բրիգադները, իսկ վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել և առաջին օգնությունը ցուցաբերել քաղաքացիները, փրկարարներն ու ոստիկանները:
Շարունակությունն՝ այստեղ: