Երկրաշարժ Վրաստանում. Հայաստանի տարածքում չի զգացվել
SocietyՄայիսի 10-ին, ժամը 20.46-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.47 աստիճան եւ արեւելյան երկայնության 43.41 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ եւ 2.9 մագնիտուդով երկրաշարժ Վրաստանի Հանրապետության տարածքում:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:
Զոհեր եւ տուժածներ չկան:
ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել: