Դատապարտյալի համար բերված սառնարանից հայտնաբերվել են դանակ, բջջային հեռախոսներ ու կոնյակ
SocietyՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Հ.-ի անվամբ քաղաքացի Գ. Վ.-ի կողմից բերված սառնարանի հետևի թաքստոցից հայտաբերել և առգրավել են մեկ միջին չափսի դանակ, 27 բջջային հեռախոս, 1 պլանշետ, 2 լիտր կոնյակ, բջջային հեռախոսի 11 լիցքավորիչ, երկու ականջակալ, 2 տուփ խաղաթուղթ և հեռախոսի 10 բաժանորդային քարտ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժն ից, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: