Հանրապետությունում անցած 3 օրում տեղի ունեցած ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 6 մարդ
SocietyՀանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 28 պատահարի հետևանքով 6 մարդ է զոհվել, 46-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մայիսի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 28-ը։ Բացահայտվել է գողության 15, խարդախության 9, յուրացման 3 և կողոպուտի 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 3-ական դեպք: