Ոստիկանությունը մայիսի 12-ին «Skype»-ով կապ կհաստատի քաղաքացիների հետ
SocietyԱրտերկրի մեր հայրենակիցները մայիսի 12-ին Երևանի ժամանակով ժամը 11:00-13:00-ն «Skype»-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հարցեր կարելի է ուղղել, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնակ անացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ խնդիրների վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն է Armenian Police, հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: