Խորհրդարանի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ԱԺ նախագահի շնորհակալագրերով
SocietyԱզգային ժողովի մի խումբ աշխատակիցներ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մայիսի 11-ին պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհակալագրերն աշխատակիցներին է հանձնել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը: Նա շնորհավորել է աշխատակիցներին եւ մաղթել բեղմնավոր գործունեություն եւ նորանոր ձեռքբերումներ աշխատանքում: