Yerevan, 11.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պատգամավորները վստահեցնում են՝ հարկային փոփոխությունները արտագնա աշխատանքի մեկնող անհատների վրա չեն ազդելու

Society

Ազգային ժողովի պատգամավորները վստահեցնում են, որ «Եկամտային հարկի» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունները արտագնա աշխատանքի մեկնող անհատ քաղաքացիների վրա որևէ ազդեցություն չեն ունենալու: Մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ հարկային քաղաքականության փոփոխությունները վերաբերում են միայն Հայաստանում գրանցված ռեզիդենտ կազմակերպություններին, որոնք արտերկրում իրականացնում են շինարարական և շինմոնտաժային աշխատանքներ: «Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կամզակերպություններին, որոնք գրանցված են Հայաստանում, ձևավորվել են Հայաստանում: Քանի որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ ունենք երկկողմ հարկումը բացառող համաձայնագիր, ապա այդ երկրում գործունեություն ծավալող ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք գրանցված են Հայաստանում, կարող են իրենց շահութահարկը և եկամտահարկը վճարել Հայաստանում»,-նշեց Այվազյանը:

Պատգամավորը նաև վստահեցրեց, որ օրենքի նախագծով որևէ պարտադրման մեխանիզմ չկա: «Որևէ մեկին չեն պարտադրելու, որ նա անպայման Հայաստանում պետք է վճարի հարկերը: Պարզապես մենք սա անում ենք Հայաստանում էլ նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, որպեսզի այդ կազմակերպությունները շահագրգռված լինեն Հայաստանում հարկերը վճարելու հարցում»,- ասաց Այվազյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նույնպես արձանագրեց, որ օրենքի նախագիծը միանշանակ չի վերաբերում այն անհատ քաղաքացիներին, ովքեր աշխատում են արտերկրում: Միևնույն ժամանակ, նա իր մտահոգությունը հայտնեց, որ կառավարությունը օրենսդրական նախաձեռնության քննարկումների ընթացքում չի կարողացել պատշաճ ներկայացնել սպասվելիք ռիսկերն ու դրական ակնկալիքները, որոնք կարող են լինել օրենքի ընդունումից հետո: «Ինձ մտահոգող հարցերից մեկն էլ այն է, թե այս օրենքի նախագիծը որքանով կարող է նպաստել արտագաղթի տեմպերի աճին: Եթե նման ռիսկեր կան, ապա կառավարությունը նաև դա պետք է հաշվի առնի: Ինձ հետաքրքրում է նաև, թե ի՞նչ ակնկալիքներ ունի պետական բյուջեն, քանի՞ կազմակերպություն կարող է մտնել այդ շուկա և ի՞նչ շրջանառության մասին է խոսքը: Կառավարությունը, ցավոք այս հարցերին հստակ չի պատասխանել, սակայն լավ կլիներ, որ օրենքը ներկայացնելիս, մեզ ներկայացնեն սպասվելիք ռիսկերն ու ակնկալիքները, որպեսզի պատկերացումն ավելի ամբողջական լինի»,- ընդգծեց Մելքումյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ օրենքի նախագիծը հասարակական լայն արձագանք է ստացել և ենթարկվել է անհիմն քննադատության, քանի որ Ազգային ժողով մտնելուց առաջ այն չի անցել հանրային քննարկումների փուլ և շատ արագ ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը, ինչը տարբեր մեկնաբանությունների և անհիմն խոսակցությունների առիթ է տվել:

Մինասյանը ևս ընդգծեց, որ տվյալ դեպքում հարկավոր է շեշտը դնել ոչ թե արտագնա աշխատանքի մեկնող անհատների, այլ Հայաստանի ռեզիդենտ կազմակերպություների գործունեության հարկման քաղաքականության վրա: «Այսինքն, հարկային քաղաքականության մեջ տեղի է ունեցել փոփոխություն: Այն կազմակերպությունը, որը դրսում մատուցում է բացառապես շինարարական կամ շինմոնտաժային աշխատանք և գրանցված է Հայաստանում, կվճարի այդ սահմանված 13 տոկոս եկամտահարկը: Այդ 13 տոկոս եկամտային հարկի արտոնությունը սահմանվում է բացառապես հայաստանյան ռեզիդենտ կազմակերպություն ների համար: Այն չի կարող վերաբերել ոչ ռեզիդենտին կամ այն քաղաքացուն, ով մեկնել է արտագնա աշխատանքի»,- ասաց պատգամավորը:

Նա նաև ընդգծեց, որ ՀՅԴ-ի պահանջներից մեկն էլ եղել է այն, որ արտագնա աշխատանքի, միգրացիայի վերաբերյալ հատուկ քաղաքականություն մշակվի: «Մեր մտահոգությունների մի զգալի հատվածը հենց սրան էր վերաբերում: Այս օրենքը որոշակի առնչություն ունի դրա հետ, սակայն կրկնեմ, որ այս դեպքում խոսքը հարկային քաղաքականության փոփոխության մասին է»,- նշեց Մինասյանը:

Եզրափակելով խոսքը՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ Հայաստանից շինարարական ծառայությունների մատուցման գծով արտահանումը երկրի տնտեսության կառուցվածքային քաղաքականության կարևոր ուղղություններից է:

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու, ինչպես նաև «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ Հայաստանում գրանցված ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք շինարարական և շինմոնտաժային աշխատանքներ են իրականացնում արտերկրում, 13 տոկոս եկամտային հարկ կվճարեն ՀՀ պետական բյուջե:

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia