Լեդի Գագան փեսացուի հետ ճաշելիս ցուցադրել է կուրծքը
Lifestyle1in.am-ը գրում է.
Լեդի Գագին անշուշտ գիտի ինչպես նվաճել իր տղամարդու ուշադրությունը: 29 տարեկան երգչուհին բաց սև շրջազգեստով դուրս է եկել իր փեսացու Թեյլոր Քիննեյի հետ, ով նրան սուրբ Վալենտինի օրը առաջարկություն էր արել: Նյու Յորքում դուրս գալով ճաշի՝ երգչուհին աչքի զարնող բաց զգեստից հպարտորեն ցուցադրել է կուրծքը՝ գրում է dailymail.co.uk-ը:
Չափազանց կարճ զգեստը անցորդներին նաև ցույց էր տալիս նրա գեղեցիկ ոտքերը: Երբ զույգը մտել է մոտակա ռեստորանը, աստղը արագ իր սև կաշվե պայուսակով ծածկել է նստատեղը, կարծես թե ուզում էր պաշտպանել իր համեստությունը:
Երբ Գագան՝ ի ծնե Ստեֆանի Ջոան Անջելինա Գերմանոտան, անցնում էր մարդկանց կողքով, նրա մեջքին երևում էին կլոր շագանակագույն հետքեր:
Կապտուկները վկայում էին այն մասին, որ երգչուհին զբաղվում է հին չինական բաժակաբուժությամբ, որով զբաղվողները պնդում են, որ այն դրական ազդեցություն ունի մկանային ցավերից մինչև ցելյուլիտ և դեպրեսիա: Այդ բժշկությունը լինելով մոտ 5000 տարեկան՝ ասեղնաբուժության տարբերակներից է, որը պտտվում է այն գաղափարի շուրջ, որ բաժակները վակուում անելով՝ մոբիլիզացնում են արյունը և էներգիան մարմնի շուրջ:
Գագան վստահաբար միակ հայտնին չէ, ով բաժակաբուժության երկրպագու է: Նման կապտուկներով իրենց մեջքին երևացել են Գվինեթ Փալթրոուն՝ 2004 թվականին, ինչպես նաև նրա նախկին ամուսին Քրիս Մարտինը: Լենա Դունհամը, թենիսի աստղ Անդի Մուրեյը նույնպես հայտարարել են իրենց հակման մասին, չնայած Մուրեյի կինը՝ Քիմը, ասում էր, որ բաժակաբուժությունը ամուսնուն սողունի տեսք է տալիս:
