Չիլիի նախագահը հայտնել է կառավարության նոր կազմը
SocietyՉիլիի նախագահ Միշել Բաչելետը երկուշաբթի կառավարության կազմում փոփոխություններ է կատարել եւ հայտարարել է նախարարների նոր կաբինետի կազմը։ Ընդհանուր առմամբ կառավարությունում իրենց պաշտոններից զրկվել է 5 նախարար։ Հատկապես աղմկահարույց էր ՆԳ նախարար Ռոդրիգո Պենյալիլյոյի հրաժարականը։ Փոփոխությունները անդրադարձել են նաեւ ֆինանսների նախարարությանը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ ակնկալվող փոփոխությունների մասին պետության ղեկավարը հայտնել էր մայիսի 6-ին, սակայն կառավարության կազմի հրապարակումը մի քանի անգամ հետաձգվել էր։