Կարեն Ճշմարիտյանը քննարկել է ՀՀ-ի մասնակցությունը ՎԶԵԲ կառավարման համակարգի փոփոխություններում
SocietyՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակության հետ քննարկել է ՎԶԵԲ կառավարման համակարգում նախատեսվող փոփոխություններն ու այդ համատեքստում Հայաստանի մասնակցության հետ կապված հարցեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել առաջիկայում Թբիլիսիում կայանալիք ՎԶԵԲ տարեկան ժողովի ընթացքում քննարկվելիք հարցերի շուրջ:
Անդրադարձ է եղել նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի ընթացքին:
Պատվիրակության կազմում էին ՎԶԵԲ Հայաստանի տնօրեն Փոլ Վլաանդերենը, Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի գծով տնօրեն Բրունո Բալվաներան, ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, նախարարության աշխատակազմի Տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը և Ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը: