ԱՄԷ-ն Եգիպտոսին է փոխանցել 50 հազար նոր բնակարան
SocietyԱՄԷ-ն Եգիպտոսին է փոխանցել 50 հազար նոր բնակարան, որոնց շինարարությունն արժեցել է 1,5 մլրդ դոլար, հաղորդում է Էմիրաթների WAM գործակալությունը։
Նախագիծն իրականացվել է Եգիպտոսին լայնածավալ օգնության շրջանակներում, որն ԱՄԷ-ն ձեռնարկել էր պաշտպանության նախկին նախարար եւ ԶՈՒ Գերագույն խորհրդի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի՝ նախագահ դառնալուց հետո։
Տիպային վեցհարկանի շենքերը կառուցվել են 36 քաղաքներում՝ Եգիպտոսի 17 նահանգներում։ Դրանք նախատեսված են 350 հազար կարիքավոր անձանց համար։
Շենքերի շինարարության վրա աշխատել է 220 հազար մարդ, ստեղծվել է 10 հազրա մշտական աշխատատեղ։