Արքանզասի դպրոցականները որոշել են վաճառել իրենց դպրոցը
SocietyԱՄՆ Արքանզաս նահանգում դպրոցականները, որոնք շուտով ավարտելու են դպրոցը, օնլայն հայտարարությունների կայքում վաճառքի են հանել ուսումնական հաստատությունը, գրում է PzFeed-ը։
Վաճառքի հանված լոտի մեկնաբանություններում աշակերտները նշել են, որ քանի որ իրենք շուտով պետք է լքեն ուսումնական հաստատությունը, այն իրենց այլեւս պետք չէ, եւ այդ պատճառով նրանք ուղղակի որոշել են վաճառել այն եւ այդ գումարով վճարել իրենց քոլեջի վարձը գրում է Informing-ը։
Աշակերտները նաեւ նշել են, որ դպրոցը գնել ցանկացողները լավ հնարավորություն կունենան այնտեղ մի բան սովորել։