Տաքսու ուղեւորի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել
SocietyՄայիսի 10-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողները ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ օպերատիվ բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտից, «ԲԻԴ» մակնիշի տաքսի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդին` 1987 թ. ծնված Կարեն Խ.-ին, եւ ուղեւորին` 1987 թ. ծնված Արթուր Ն.-ին:
Խուզարկությամբ Արթուր Ն.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է ստվարաթղթե փաթեթ, որի մեջ առկա էր շագանակագույն յուրահատուկ հոտով զանգված եւ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր նույնանման զանգված:
Նշանակվել են դատանյութագիտական եւ դատաթմրաբանական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: