Ամենաինտրիգային ընտրությունները Պոլիտեխնիկում են լինելու
SocietyՀայաստանի երեք խոշորագույն բուհերում սպասվող ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթներից ամենաինտրիգայինը թերեւս ՀՊՃՀ-ում է լինելու: NEWS.am-ի տեղեկություններով՝ եթե ԵՊՀ-ում Արամ Սիմոնյանի եւ ԵՊԲՀ-ում Միքայել Նարիմանյանի ընտրությունը միանշանակ է, ապա նույնը չի կարելի ասել ՀՊՉՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի մասին:
Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՊՃՀ պրոռեկտորի եւ Ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնից հեռացված Աշոտ Խաչատրյանը մտերիմ շրջանակներում հայտարարել է, թե ինքն էլ է մասնակցելու ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Այս տեղեկությունը, սակայն, հնարավոր չեղավ ճշտել անձամբ նրանից:
Հիշեցնենք, որ Հովհաննես Թոքմաջյանի՝ սեքս-սկանդալի կենտրոնում հայտնվելուց հետո համալսարանից հեռացվել են մի քանի աշխատակիցներ, այդ թվում՝ Աշոտ Խաչատրյանը, նրա ազգական Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը:
Նշենք, որ այս տարի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթներ կանցկացվեն երեք բուհերում՝ Երեւանի պետական համալսարան, Երեւանի պետական բժշկական համալսարան եւ ՀՊՃՀ: Կուզենամ շատ թեկնածուներ լինեն, թող հաղթի արժանավորը, Պոլիտեխնիկի խնդիրն է, անձնական հարց չկա: Ես ինչ էլ արել եմ, Պոլիտեխնիկի համար եմ արել»,-մեզ հետ զրույցում ասել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը: