Իմ այսօրվա հյուրերը նվերների փոխարեն բերելու են երեկոյի ուտեստները. Լիլի Էլբակյանը նշում է ծննդյան տարեդարձը
LifestyleԱյսօր դերասանուհի Լիլի Էլբակյանը նշում է իր ծննդյան 29-րդ տարեդարձը: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին կիսվեց, թե ինչպես է անցկացնելու իր կյանքում խիստ տարբերվող այս տարեդարձը: Զրույցի ընթացքում Լիլի Էլբակյանը նշեց, որ այս տարի իր հոգեվիճակում յուրահատուկ փոփոխություն է զգացել. «Ամեն տարի ծննդյանս օրը ես մի փոքր տխրում էի, բացի այդ, այդ օրը մի տեսակ էգոիստ էի դառնում, շատ էի կարևորում ինձ և ուզում էի, որ բոլորի ուշադրության կենտրոնում միայն ես լինեի, բայց ահա այս տարի դեռ առավոտից այնպիսի զգացողություն ունեմ, կարծես փոքրիկներիցս մեկի, կամ ինձ հարազատ մեկի ծննդյան օրն է. կարծում եմ սա հասունության նշան է»,- նշեց դերասանուհին ու պատմեց 3-ամյա դստեր անսովոր շնորհավորանքի մասին. «Առավոտյան աղջիկս շատ վատ տրամադրությամբ արթնացավ՝ պատճառաբանելով, որ իր ծնունդը չէ, իսկ երբ տեսավ, որ իր սիրելի վարդագույն զգեստը պետք է չհագնի, ավելի տխրեց և հայտարարեց, որ չի շնորհավորի իմ ծննդյան օրը, մինչև իրեն չհագցնեմ իր սիրելի վարդագույն զգեստը, արդյունքում ես ստիպված եղա նրան դարձյալ հագցնել այդ զգեստը և շատ անուշ շնորհավորանք կորզեցի նրանից. իրեն հատուկ թոթովով շնորհավորեց, ուրախացավ, որ իր մայրիկի ծննդյան օրն է ու որ տոնական տորթի մոմերը ինքն է փչելու,- պատմեց Լիլին, իսկ ամուսնու շնորհավորանքի և անակնկալի մասին հավելեց,- Համոն դեռ հատուկ անակնկալ չի արել, միայն խոստացել է այսօր հատուկ ինձ համար երգել (Life.panorama.am-ի հետ զրույցի ընթացքում դերասանուհու ամուսինը՝ ռեփեր Համոն միջամտելով զրույցին, ասաց, որ անակնակալի համար օրն առջևում է)»:
Շարունակությունը՝ այստեղ :