Գերմանիայի Հալլե քաղաքում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված խաչքար է տեղադրվել
CultureՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տուֆից պատրաստված խաչքար է կանգնեցվել Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ վարչական շրջանի Հալլե քաղաքում:
Այս մասին տեղեկացնում է «Հայ թերթ»-ը:
Պաշտոնական բացումը տեղի է ունեցել խաչքարի օրհնության և օծման արարողություններով, որոնց մասնակցել են Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Միջեկեղեցական համագործակցության նախագահ Յուրգեն Տիթրիխը, Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը, Հալլեի քաղաքապետ Բերնդ Վիգանդը և այլոք: Արարողությանը ելույթ է ունեցել քաղաքի կանանց երգչախումբը: