Ավանում պլանային ջրանջատումներ կլինեն
SocietyՊլանային աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 14-ին՝ ժամը 9.00-21.00-ն, կդադարեցվի Ավան վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը: Ինչպես տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Ավան-Առինջի 1-ին, 2-րդ միկրոշրջանների, Աճառյան թաղամասի, Աճառյան 1-ին, 2-րդ նրբանցքների բազմաբնակարան շենքերի, մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքնե րի ջրամատակարարումը: