Yerevan, 10.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սակագների բարձրացման մեղքն այլոց վրա մի գցեք.Կարապետյանների հայտարարությունը

Society

Այն, որ էլեկտրաէներգիայի սակագնի հերթական թանկացման հեռանկարը լուրջ դժգոհության առիթ պետք է դառնար, հասկանալի ու բնական է: Սակայն տարօրինակ է, որ ժամանակ առ ժամանակ նկատվում է միտում՝ երևույթը ուղղակիորեն կապել «Տաշիր գրուպի» և Սամվել Կարապետյանի անվան հետ: Կարելի է, իհարկե, ենթադրել, թե որտեղից և ինչու է փորձ արվում առկա վիճակի համար իրական մեղավորներին ստվերում թողնել և պատասխանատվությունը գցել կառույցի ու անհատի վրա, ով նույնիսկ տարրական տրամաբանությամբ ոչ մի առնչություն չունի ստեղծված ծանր կացության հետ:

Նախ, հարկ ենք համարում նշել, որ թե «Տաշիր գրուպի», թե Կարապետյանների ընտանիքի համար, բնականաբար, անցանկալի է սակագների բարձրացումը, քանզի առանց այդ էլ մեր երկրում առկա է բավական ծանր սոցիալական վիճակ, որն ավելի է բարդանալու էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով, առավել ևս այն չափով, որքան ներկայացված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուղարկված հայտում: Սակայն մենք գործ ունենք մասնավոր կառույցի հետ, որն անցած տարիներին կուտակել է մոտ 250 մլն դոլարի պարտք՝ մեր կարծիքով մի շարք սուբյեկտիվ պատճառներով, որոնցից մի քանիսին կցանկանայինք անդրադառնալ: Առաջին պատճառը ոչ ճիշտ մենեջմենթն է, այնուհետև սխալ գնային քաղաքականությունը, չարդարացված մեծ կորուստները, ապա և՝ էներգետիկ սխալ բալանսը: Եվ ուղղակի զարմանալի է, թե ինչ կապ ունի «Տաշիր գրուպը» կամ Սամվել Կարապետյանը որևէ մասնավոր կառույցի կուտակած պարտքերի, ժամանակին այդ կառույցի առողջացմանն ուղղված քայլերի բացակայության կամ անարդյունավետության, առավել ևս ստեղծված անհեթեթ վիճակից դուրս գալու՝ մեզ համար բացարձակ անընդունելի միջոցի՝ սակագնի թանկացման հետ:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի գնման հավանականությանն ու դրա հետ կապված իբր սակագների բարձրացման պարտադրանքին, ապա նախ՝ ուղղակի ծիծաղելի է որևէ անհատի կամ կազմակերպության կողմից մեկ այլ մասնավոր կառույցին, առավել ևս կառավարությանը քայլեր թելադրելու հնարավորությունը: Մյուս կողմից, մենք ևս ՀԷՑ-երի հնարավոր վաճառքի մասին տեղեկություններին տիրապետում ենք բացարձակապես լրատվամիջոցների հրապարակումներից, որոնք առ այսօր չեն անցել «մեր ունեցած հավաստի տվյալներով» ձևակերպման սահմանը:

Այնպես որ, ՀԷՑ գնման կամ նույնիսկ ցանկության մասին այս պահին խոսակցություն անգամ լինել չի կարող: Կլինի հայտարարություն այդ կառույցի վաճառքի մասին, այդ դեպքում ցանկացած կազմակերպություն կամ անհատ, այդ թվում՝ գուցե նրանք, ովքեր նման լուրեր են նետում հրապարակ, կարող է ուսումնասիրել՝ հասկանալու՝ որքանով է տնտեսապես ձեռնտու գնել ահռելի պարտքեր ունեցող միավորը և որոշելու՝ գնել այն, թե ոչ: Եվ եթե իսկապես ՀԷՑ-ի վաճառքի մասին որոշում կայացվի, գնորդն ուղղակի գնալու է շատ ռիսկային գործարքի՝ հաշվի առնելով առկա ծանրագույն կացությունը, կուտակված ահռելի պարքերն ու առավել ևս այն հանգամանքը, որ Ատոմային էլեկտրակայանը 2017 թվականին մոտ կես տարի չի աշխատելու, ինչը էներգետիկ բալանսի վրա լուրջ ազդեցություն է թողնելու: Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև հետգնման ժամկետների ու հավանականության չափազանց անորոշությունը, կառավարությունն ինքը պետք է շահագրգռված լինի գտնել այնպիսի գնորդ (կամ գնորդներ), որն ի վիճակի կլինի համակարգը դուրս բերել ճգնաժամից:

Այնպես որ, առաջին հերթին հարկավոր է մտածել ցանկացած երկրի համար ստրատեգիական նշանակություն ունեցող ցանցի առողջացման մասին, այլ ոչ թե այլոց մեղքերը փորձել բարդել ոչ ուղղակի, ոչ անուղղակի այդ ամենի հետ որևէ կապ չունեցող մարդկանց վրա և շեղել հասարակության ուշադրությունը: Իսկ թե ով ինչ է արել մեր երկրի ու մեր ժողովրդի համար, կարծում ենք, մեր բարձրաձայնելիքը չէ: Վստահ ենք, որ մեր հասարակությունը կամ գոնե նրա գերակշիռ մեծամասնությունը շատ լավ իրազեկ է թե Սամվել Կարապետյանի ու Կարապետյանների ընտանիքի և թե այլոց արած գործերից ու ադեկվատ գնահատելու ունակությամբ է օժտված:

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia