ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի պատրաստության հանկարծակի ստուգում Է սկսվել
SocietyՀԱՊԿ-ի օպերատիվ հակազդման հավաքական ուժերի զորակազմերի պատրաստության հանկարծակի ստուգում Է սկսվել: Այդ մասին մայիսի 12-ին հաղորդել Է Բելառուսի պաշտպանության նախարարությունը:
«Ստուգման միջոցառումների շրջանակներում ստորաբաժանումը օդային տրանսպորտով վերախմբավորում կիրականացնի զորավարժությունների անցկացման վայրում (Տաջիկստանի տարածք), որտեղ, ըստ ստուգման մտահղացման, բելառուս զինծառայողները ուսումնական առաջադրանքների կատարմանը կմասնակցեն ՀԱՊԿ-ի օպերատիվ հակազդման հավաքական ուժերի խոբավորման կազմում ընդգրկված մյուս երկրների (Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան) զինծառայողների հետ համատեղ: Ընդամենը Բելառուսի զինուժերից գործի կդրվի շուրջ 100 զինծառայող եւ ավելի քան 15 միավոր տեխնիկա&raq uo;,- նշել Է պաշտպանության նախարարությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: