ԱԺ հանձնաժողովը հաստատեց ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը
SocietyՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը:
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը պատգամավորներին առաջարկեց հաստատել ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը, որը պետք է քննարկվի Ազգային ժողովում: Հանձնաժողովի անդամները միաձայն հաստատեցին պետբյուջեի կատարողականի ամփոփ նկարագիրը:
ՀՀ 2014թ. պետական բյուջեի ամփոփ նկարագրի քննարկումը խորհրդարանում կսկսվի 2015թ. մայիսի 25-ից: