Ոստիկանությունը ծառայողական քննություն կանցկացնի զինվորների ծնողների ցույցի միջադեպի առնչությամբ
SocietyՀՀ ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն՝ մայիսի 13-ին ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց բողոքող ցուցարարների նկատմամբ ոստիականների գործողությունների առնչությամբ: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Ավելի վաղ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և Խաղաղ հավաքների դիտորդական խումբը տարածել էին հայտարարություն, ըստ որի՝ ՀՀ Նախագահի նստավայրի առջև բողոքի ակցիա իրականացնող՝ բանակում սպանված զինվորների ծնողներին ոստիկաններն ստիպել են անցնել հանդիպակաց մայթ:
Նրանք կցել են նաև տեսանյութ, որի մասին ՀՀ ոստիկանությունը ևս տեղյակ է: