Հովիկ Աբրահամյանը մեծ հաջողություն է համարում Վենետիկի բիենալեում Հայաստանի տաղավարի հաղթանակը
SocietyԿառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ մայիսի 9-ին Վենետիկի բիենալեում Հայկական տաղավարի գրանցած հաղթանակին: Վարչապետը հիշեցրեց, որ Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանության տարածքում, տեղակայված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցել են սփյուռքահայ 18 ժամանակակից արվեստագետներ, որոնք տարբեր են իրենց մտածողությամբ, ճաշակով: «Սակայն, նրանց միավորում է իրենց ազգությունը: Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդները, համախմբվելով մի գաղափարի շուրջ, կարողացան աշխարհին ցույց տալ, թե ով է հայը, ինչ ներուժ ունի և ինչպես է կարողանում հայ արվեստը ինտեգրել համաշխարհային մշակույթին: Միջազգային հեղինակավոր հարթակում մեծ պատիվ էր արժանալալ այս բարձրագույն պարգևին, և կրկնակի կարևոր է, որ այն տեղի ունեցավ այս տարում: Հայկական տաղավարի ստեղծումն ու հաղթանակը Հայոց ցեղաս պնության տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայում ՀՀ դեսպանության, հայ արվեստագետների միասնական հետևողական ու նվիրված աշխատանքի արդյունք են»,- ասաց վարչապետը՝ շնորհավորելով բոլորին աննախադեպ այս հաղթանակի առթիվ: Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ ապագայում սպավում են նո րանոր հաղթանակներ:
Ժամանակակից արվեստի Վենետիկի բիենալեում լավագույն ազգային տաղավար է ճանաչվել Հայաստանի Հանրապետության տաղավարը՝ արժանալով «Ոսկե առյուծ» մրցանակին: Հայակական տաղավարը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայկական սփյուռքի 18 արվեստաագետների աշխատանքներ են ներկայացվել 2015 թվականի Վենետիկի բիենալեում: Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի մեծ ու փոքր քաղաքներում ստեղծագործող այս արվեստագետներին միավորում է իրենց ազգությունը։ Նրանք Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդներն են, ովքեր դ աժան ճակատագրի բերումով հայտնվել են հայրենիքից դուրս, սակայն իրենց մեջ կրում են ազգային ինքնությունն ու հիշողությունը։ Բիենալեի տաղավարի համադրողն էր Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը: