ԿԲ այցելուների կենտրոնը միանում է «Թանգարանային գիշեր» նախագծի միջոցառումներին
SocietyՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնն այս տարի միանում է «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, մայիսի 16-ին՝ ժամը 09:00-ից մինչև 24:00-ն, և մայիսի 18-ին՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի դռները բաց կլինեն քաղաքացիների առջև:
Կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը` սկսած առաջին հայկական դրամներից (Ծոփք, Կոմմագենե, Արտաշեսյան տոհմի մետաղադրամներ) մինչև ժամանակակից թղթադրամներ, մետաղադրամներ, հուշադրամներ, հուշամեդալներ: Այցելուները կծանոթանան նաև դրամի պաշտպանական հատկանիշներին: