Քաղաքական գործիչների հեռուստաելույթները գլխավորել են աշխարհում ամենատաղտկալի բաների վարկանիշը
SocietyՄարդկանց մեծաասնությունը աշխարհում ամենաձանձրալի բանը համարում են քաղաքական գործիչների ելույթները, ինչ-որ բանի սպասելը եւ փոստային բաժանմունքներում հերթ կանգնելը, տեղեկացնում Է The Daily Mirror-ը:
Բրիտանական Interparcel ընկերության փորձագետները երկու հազար հայրենակիցների համապատասխան հարցում են անցկացրել, որպեսզի պարզեն, թե որոնք են ամենտաղտկալի բաներն ու երեւույթները, բացահայտեն ամենաձանձրալի աստղերին ու առավել տաղտկաբեր զբաղմունքները:
Հարցվածներին տրտմեցնող բաների, գործողությունների ու երեւույթների թոփ-10-ում տեղ են գտել՝ քաղաքական գործիչների ելույթները, առանց գործելու որեւԷ հնարավորության հերթում սպասելը, փոստային բաժանմունքում հերթ կանգնելը, ճանապարհների խցանումները, հեռուստախանութները, ընդունարանում նստելը, դանդաղ wi-fi-ն, որեւԷ բանի տեղ հասնելուն սպասելը, ուշացումները գնացքների չվացուցակում, գովազդային դադարները հեռուստատեսությունում:
Բրիտանացիներն ամենաձանձրալի քաղաքական գործիչներ են համարել Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էդվարդ Միլիբենդին եւ վարչապետ Դեւիդ Քեմերոնին: Առավել տրտմեցնող աստղերի թվում նշվել են Բոնոն, Քանյե Ուեսթը եւ Գվինեթ Փելթրոուն, իսկ հորանջ առաջացնող կինոնկարը՝ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը:
Հետազոտությանը մասնակցածների թվում յուրաքանչյուր տասից յոթը խոստովանել են, որ իրենք նույնպես ձանձրալի կյանքով են ապրում: