Բելառուսի ներկայացուցիչը կարևորում է Բոլոնյան գործընթացի հնարավորությունների օգագործումը
SocietyԲոլոնյան գործընթացը բուհերին երկկողմ համագործակցության հնարավորություն է տալիս, ինչը կարևոր է գործընթացի անդամ երկրների բուհական համակարգի զարգացման տեսանկյունից: «Բելառուսում դպրոցը 11-ամյա է. մենք ավագ՝ 10-րդ և 11-րդ դասարանններում խորացված ուսուցում ենք անցկացնում: Մենք հիմա էլ հպարտանում ենք մեր ֆիզիկոսներով, մաթեմատիկոսներով, աշխարհագետներով, որոնք միջազգային օլիմպիադաներից մրցանակներով են վերադառնում: Եթե ուզում ենք առաջ գնալ, պետ ք է միմյանց հետ ծանոթանանք, իսկ Բոլոնյան գործընթացը տալիս է այդպիսի հնարավորություն»,- Երևանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում նշեց Բելառուսի պատվիրակության ներկայացուցիչ Նատալյա Բարանովան. գագաթնաժողովը և ֆորումը կայացրին Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին Բելառուսի անդամակցության որոշում:
Բելառուսի պատվիրակության ներկայացուցիչն ընդգծեց, որ, մասնավորապես, Նորվեգիան ցանկանում էր ևս մեկ անգամ քննարկել իրենց երկրի անդամակցության հարցը: «Դա իրենց տեսակետն է: Նորվեգիան կարծում է, որ մեզ մոտ ուսանողների ակադեմիական ազատությունները բավարար չեն: Որքան շատ են ակադեմիական ազատություններն, այնքան լավ է: Մեզ ավելի շատ ֆինանսների հարցն է հետաքրքրքրում և ուսանողների շարժունակությունը: Բոլոնյան գործընթացը բուհերին երկկողմ համագործակցության հնարավորություն է տալիս: Ինչ վերաբերում Õ § ակադեմիական ազատություններին, գուցե ոչ մոդայիկ թվամ, բայց ասեմ, որ դրանք մեզ մոտ այնպիսին են, ինչպիսին ձեր երկրում»,- հավելեց նա:
Բելառուսի Հանրապետությունը մայսիսի 14-ին դարձավ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամ: Որոշումը կայացվեց Երևանում մեկնարկած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի շրջանակում: Բելառուսը դարձավ կառույցի 48-րդ անդամը: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դրական համարեց այս որոշումը: Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումը, որը կոչված է խթանելու Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի մրցունակությունը և գրավչու թյունը, ինչպես նաև ուսանողների շարժունությունն ու աշխատանքի հնարավորությունները: Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է արդեն 48 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են` եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցում: