Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ավելի վաղ սիրահարվածություններ ունեցել եմ, բայց Ավետիքի հետ ես իսկական սեր եմ զգում. Անուշկա Մարգարյան

Lifestyle

«Հարազատ թշնամի» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Անուշկա Մարգարյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ հեռուստասերիալի ավարտից հետո դեռ հանգստի փուլում է. «Դեռ հանգստանում եմ և փորձում եմ դուրս գալ Լիլիի կերպարից, իսկ երկու տարի անընդհատ ապրել կերպարի մեջ ու անմիջապես դուրս գալ դրանից՝ դժվար է: Կարծում եմ, որ եթե միանգամից անցնում ես մեկ այլ աշխատանքի, այսինքն՝ անմիջապես սկսես մեկ այլ կերպարի մեջ աշխատել, հնարավոր է, որ նախկին կերպարից որոշ տարրեր բերես, ինչը սխալ է ու ոչ պրոֆեսիոնալ: Ինձ մոտ այդ փոփոխության փուլն է, ու հիմա արդեն, եթե լինի ինձ հարմար առաջարկ, ապա չեմ հրաժարվի նորովի ներկայանալ հեռուստադիտողին»,- նշեց մասնագիտությամբ լրագրող Անուշկան ու հավելեց, որ, չունենալով դերասանական կրթություն, դերասանի մասնագիտությունը շատ է կարևորում իր համար. «Տարիներ առաջ հայրս, ելնելով անձնական և մենթալիտետային սկզբունքներից, թույլ չտվեց, որպեսզի դերասանի կրթություն ձեռք բերեմ, բայց, տարիների ընթացքում տեսնելով իմ ձգտումներն ու սերը այս մասնագիտության նկատմամբ, հասկացավ, որ ինձ շատ բաներից կզրկի, եթե թույլ չտա զբաղվել այս աշխատանքով: Ես շատ եմ սիրում աշխատել ու մեծ հաճույքով եմ այն իրականացնում, դրա համար էլ այս մասնագիտության հետ կապված բոլոր խնդիրները, երկարատև նկարահանումներից առաջացած հոգնությունը հեշտությամբ եմ գլուխ բերում, քանի որ այն հոգևոր հաճույքը, որը ստանում ես աշխատանքիցդ, բոլոր բացերը լրացնում է»,- շեշտեց դերասանուհին:

Խոսելով լրագրողի մասնագիտությունից, Անուշկա Մարգարյանը ապագայում ոչինչ չբացառելով, նկատեց, որ այս պահին չի ցանկանում զբաղվել այդ աշխատանքով՝ ելնելով իր մարդկային տեսակից. «Կարծում եմ, Հայաստանում լրագրողը դեռ այն իրավունքը չունի, որպեսզի լրիվ ազատ գործի, իսկ ես անազատ չեմ կարող լինել, հատկապես, որ այդ մասնագիտությունը հենց ազատություն է ենթադրում»,- շեշտեց նա:

Անդրադառնալով իր դերին ու համեմատականներ տանելով Լիլիի ու Անուշկայի բնավորությունների միջև, դերասանուհին նշեց. «Հեռուստասերիալում, իհարկե, ի ուրախություն ինձ, բայց ոչ իմ նախաձեռնությամբ Լիլիի չար կերպարը աստիճանաբար գնաց դեպի դրական, թեպետ մինչև վերջ էլ պահպանեց իր այսպես ասած «стерва» տեսակը: Ես գիտեմ, որ հեռուստադիտողը շատ ժամանակ դերասաններին ասոցացնում է կերտած կերպարների հետ, բայց այս պարագայում, Լիլիի տեսակը մի փոքր արդարացված էր, քանի որ նա մանկուց ունեցել էր մեծ խնդիրներ, ինչը հանգեցրել էր այդ տեսակ բնավորությանը, սակայն ինչպես այս կյանքի յուրաքանչյուր դեպքում, այդ դեպքում էլ սերը փոխեց իմ կերտած կերպարին: Ես ուրախ եմ, որ իմ կերպարը աստիճանաբար լավը դարձավ, քանի որ կյանքում էլ, կարծում եմ, ամեն բան աստիճանաբար պետք է գնա դեպի լավն ու բարին: Առաջ կարծում էի, որ վատ կերպարներ կերտելը ավելի հեշտ է, բայց հետո հասկացա, որ սխալվել եմ ու շատ դժվար է կերտել մի կերպար, ում մարդկային որակներից դու շատ ես հեռու և սկզբունքորեն չես ընդունում դրանք, իսկ որևէ դեր խաղալիս պարտավոր ես ընդունել նրան իր տեսակով, որպեսզի կարողանաս ճիշտ մատուցել»:

Իսկ ահա զրույցի վերջում խոսելով իր և սիրելիի՝ շախմատիստ Ավետիք Գրիգորյանի, հարաբերություններից՝ Անուշկա Մարգարյանը պատմեց. «Ես միշտ էլ բարձրաձայնել և գաղտնի չեմ պահել իմ և Ավետիքի հարաբերությունները, քանի որ կարծում եմ, վատ բաներն են գաղտնի պահում, չեմ կարծում, որ սերը վատ բան է և պետք է այն գաղտնի պահել: Մեզ մոտ ամեն բան նորմալ ընթանում է իր հունով»: Իսկ այն հարցին, թե արդյոք հնարավոր է Անուշկա Մարգարյանին շուտով տեսնենք հարսի ճերմակ զգեստով, վերջինս պատասխանեց. «Դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել, իհարկե, չեմ բացառում, բայց կոնկրետ պլաններ դեռ չկան: Լինելով կայուն մարդ՝ միաժամանակ ես տեսակով անականկալ մարդ եմ, ինձ մոտ ամեն բան կարող է շատ կտրուկ և անսպասելի կատարվել, դրա համար ես չեմ բացառում, որ հաջորդ վայրկյանին ես կարող եմ լրիվ ուրիշ որոշում կայացնել, ընդ որում դա կապված է թե անձնական, թե գործնական կյանքի հետ»:

\

Դերասանուհին զրույցը եզրափակելով խոսելով իր կատարված երազանքի մասին՝ նկատեց. «Իհարկե, ավելի վաղ սիրահարվածություններ ունեցել եմ, բայց հիմա Ավետիքի հետ ես իսկական սեր եմ զգում, իմ աղջկական երազանքը կատարվել է»:

 

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience