33-ամյա կնոջը վրաերթի է ենթարկել ու հեռացել, հետո փոշմանել է ու ներկայացել ոստիկանություն
SocietyՄայիսի 13-ին, ժամը 20.00-ին, Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացուհուն, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 23.30-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ներկայացել 32-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վրաերթը, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն: