Yerevan, 10.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ վարչապետը բարձր է գնահատում Վանաձորում տնտեսական ակտիվությունը վերականգնելու հնարավորությունները

Society

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Սպիտակի «Ագրոհոլդինգ Արմենիա» ֆերմերային տնտեսությունում, որտեղ վարչապետը ծանոթացել է նրա գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Տնտեսությունը պատրաստվում է առաջիկայում 400-ով ավելացնել բարձր կաթնատվությամբ անասնագլխաքանակը, որն այժմ կազմում է 100 գլուխ: Նշվել է, որ «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի արտադրանքը սպառվում է միայն Հայ աստանում. աշխատանքներ են տարվում նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա: Հովիկ Աբրահամյանը շրջել է ֆաբրիկայով՝ ծանոթացել արտադրանքին, ծրագրերին, խնդիրներին: Իտալական Sartis ընկերության հետ համագործակցող Ֆաբրիկան հագեցած է գերմանական և ճապոնական բարձրակարգ սարքավորումներով, ինչը թույլ է տալիս արտադրել հայտնի համաշխարհային բրենդների բարձրորակ բաճկոններ: Ֆաբրիկան տարեկան Իտալիա և Գերմանիա է արտահանում շուրջ 700 հազար բաճկոն: Այժմ աշխատանքներ են տարվում իտալական Dizel ընկերության հետ համատեղ բարձրորակ ջինսերի արտադրություն ևս կազմակերպելու համար: Միաժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել կառավարության կողմից ֆինանսական ռեսուրսներով օժանդակել ֆաբրիկային՝ զարգացմանն ուղղված ծրագրերն առաջ մղելու համար: Իր հերթին, ֆաբրիկայի ղեկավարությունը խոստացել է կառավարության աջակցության արդյունքում ստեղծել լրացուցիչ 200 նոր աշխատատեղ. «Գլորիա»-ում աշխատում է 1300 մարդ:

«Վանաձորը մշտապես եղել է արդյունաբերական մեծ քաղաք և այսօր որևէ խոշոր ձեռնարկություն չի գործում, բացառությամբ «Գլորիա» կարի ֆաբրիկայի: Պայամանավորվել ենք ֆաբրիկայի ղեկավարության հետ, որ կառավարությունը ցուցաբերելու է 450 մլն դրամի ֆինանսական աջակցություն, ինչի արդյունքում ստեղծվելու է լրացուցիչ 200 և ավելի աշխատատեղ»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետն այցելել է նաև Վանաձորի ճոպանուղու նախկին տարածք, որտեղ Հովիկ Աբրահամյանին է ներկայացվել ճոպանուղու վերագործարկման հետ կապված ծրագրերն ու խնդիրները: Նախատեսվում է, որ ճոպանուղին կունենա 1450 մետր երկարություն և 2 հազար 500 մետր սահուղի: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ներկայացնել ճոպանուղու վերագործարկման ներդրումային ծրագիր, որից հետո այն կքննարկվի հնարավոր ներդրողների հետ: Ակնկալվում է, որ ճոպանուղու գործարկումը մեծապես կնպաստի և նոր թափ կհաղորդի Վանաձորի զբոսաշրջային ներուժի զարգացմանը:

Այնուհետև կառավարության ղեկավարը Վանաձորի քաղաքապետարանում հանդիպել է Լոռու մարզի ղեկավարների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և տնտեսվարողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական ոլորտի խնդիրներին, բիզնեսի զարգացմանը, նոր ներդրումների ներգրավմանն առնչվող հարցեր: Դիմելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ քննարկման նպատակն է վեր հանել մարզում առկա խնդիրներն ու մտահոգող հարցերը, լսել տնտեսվարողների՝ կառավարությունից ունեցած ակնկալիքները, քննարկել կոնկրետ ծրագրեր: «Ես բավարար չեմ համա րում Լոռու մարզի ներուժի օգտագործման փոքր ծավալները: Վանաձորը նախկինում ամենախոշոր արդյունաբերական ներուժ ունեցող քաղաքներից էր, և այսօր կամաց-կամաց փորձում ենք Լոռիում վերականգնել արդյունաբերական ներուժը: Մեր նպատակն է՝ օգտագործելով մեր ռեսուրսները, աստիճանաբար վերականգնել Վանաձորի ակտիվությունը: Կարծում եմ՝ կա մեծ հնարավորություն: Մեր կառավարության նպատակն է՝ մարզերում, համայնքներում, քաղաքներում իրականացնել լոկալ ծրագրեր՝ այդպիսով լուծելով մեր քաղաքացիների աշխատանքով ապահովման խնդիրը»,- նշել է վարչապետը: Այնուհե տև ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Քննարկմանը ներկա բիզնես ոլորտի ներկայացուցիչները հնչեցրել են տարբեր բնագավառներում՝ շինարարության, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլն, ներդրումային ծրագրերի վերաբերյալ մի շարք առաջարկություններ: Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին՝ քննարկել ներկայացված ծրագրերն ու ներկայացնել դրանց կյանքի կոչմանն ուղղված գործիքակազմ:

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia