Հայաստանը և ԵՄ-ն շահագրգռված են քաղաքական երկխոսությունը շարունակելու հարցում
SocietyՀայաստանը կարևորում է Եվրոպական Միության հետ քաղաքական երկխոսության շարունակումը: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն նշեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մեկ անգամ չէ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն այդ մասին խոսել են: Սա հստակ է, և սա է մեր պաշտոնական դիրքորոշումը»,- ընդգծեց նա:
Հարցին, թե ո՞վ է ղեկավարելու հայկական պատվիրակությունը Ռիգայի գագաթնաժողովում, Շարմազանովը պատասխանեց. «Թե ի՞նչ պատվիրակությամբ մենք կմասնակցենք Ռիգայի գագաթնաժողովին, կլինի՞ ՀՀ Նախագահը, թե չի լինի՝ Նախագահի աշխատակազմը ձեզ կտեղեկացնի»:
«Արմենպրես»-ի հարցին՝ Ռիգայում Հայաստանի և Եվրամիության միջև որևէ փաստաթուղթ նախատեսվո՞ւմ է ստորագրել, Շարմազանովը պատասխանեց, որ Հայաստանը և Եվրամիությունը գտնում են, որ պետք է շարունակել երկխոսությունը: «Ես ևս մեկ անգամ կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը շատ է կաևորում Եվրոպական Միության հետ քաղաքական երկխոսության շարունակությունը: Նման շահագրգռվածություն մենք տեսնում ենք նաև մեր եվրոպացի գործընկերների մոտ»,- եզրափակեց Շարմազանովը: