Մահացել Է ամերիկացի լեգենդար երաժիշտ Բի Բի Քինգը
SocietyԿյանքի 90-րդ տարում Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ) մահացել Է ամերիկացի լեգենդար երաժիշտ Բի Բի Քինգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ հղում անելով բլյուզմենի փաստաբանին:
Անցած ամսին Բի Բի Քինգը հոսպիտալացվել Էր դիաբետի սրվելու կապակցությամբ, ապրիլի 8-ին նա դուրս Էր գրվել հիվանդանոցից: Երաժիշտն այդ հիվանդությունից տառապում Էր ավելի քան 20 տարի: 2014 թվականի հոկտեմբերին նա, «բժշկական նակատառումներով», հարկադրված Էր դադարեցնել համերգային գործունեությունը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Բի Բի Քինգին ճանաչում են բերել այնպիսի կոմպոզիցիաների սեփական մեկնաբանումը, ինչպիսիք են "3 O'Clock Blues"-ը, "The Thrill Is Gone"-ը, "Every Day I Have The Blues"-ը եւ շատ ուրիշներ:
Նա ստացել Է բազմաթիվ պարգեւներ, այդ թվում՝ Grammy մի քանի մրցանակ: Կիթառահարն ու վոկալիստն ինքը հանգիստ Էր վերաբերվում իր փառքին: «Գոյություն ունեն հսկայական քանակությամբ այլ բաներ, որոնք ես չեմ կարողանում անել,- ասել Է նա հրացազրույցներից մեկի ժամանակ:- Ինձ մոտ գերազանց Է ստացվում միայն մի բան՝ լինել Բի Բի Քինգ»: