Երգչուհի Նանան` Մոսկվայում գտնվելու, նոր ֆոտոշարքի և տեսահոլովակի մասին
LifestyleԱրդեն մեկ ամիս է` երգչուհի Նանան կրկին Մոսկվայում է: ESem.am-ը խոսել է երգչուհու հետ ու պարզել, թե ի՞նչ նպատակով է գտնվում ՌԴ-ում և ի՞նչ նորություններ ունի:
«Քանի որ ապրիլի 4-ին տարեդարձս էր, նաև՝ մենահամերգ ունեի այստեղ, որոշեցի գալ Մոսկվա»,- ասաց երգչուհին, ում մենահամերգը նախատեսված է մայիսի վերջին` Տվեր քաղաքում: Մինչև մենահամերգը երգչուհին նախընտրեց չխոսել համերգային ծրագրի ու այլ մանրամասների մասին՝ ցանկանալով անակնկալ անել իր երկրպագուներին:

Նանայից տեղեկացանք նաև, որ մոտ օրերս յութուբյան իր էջում կտեղադրվի նոր տեսահոլովակը` նկարահանված «Գնա» երգի հիման վրա, որը «Լսում ես ինձ, ճակատագիր» ֆիլմի սաունդթրեքն է:


Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: