Մեր պարտքն է նպաստել, որ երկրում բոլոր ընտանիքները լինեն բարեկեցիկ. ՀՀ վարչապետ
SocietyՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ: Ընտանիքը մեր հասարակության հիմնասյունն է, իսկ ամուր և բարեկեցիկ ընտանիքը՝ ուժեղ պետության գրավականը: Ընտանիքը հայի համար սրբություն է, այն իր մեջ խտացնում է հավատարմություն, սեր, հարգանք ու համերաշխություն: Ամուր ընտանիքի հիմքի վրա է ձևավորվում և զարգանում քաղաքակիրթ հասարակությունը:
Կառավարության ուշադրության կենտրոնում են աջակցությունը հատկապես նորաստեղծ, բազմազավակ ու անապահով ընտանիքներին, նրանց սոցիալական պաշտպանվածության խնդիրներին: Մեր պարտքն է նպաստել, որ երկրում բոլոր ընտանիքները լինեն բարեկեցիկ, քանի որ ապագայի հանդեպ վստահություն ունեցող ընտանիքը յուրաքանչյուր պետության հզորացման և առաջընթացի երաշխավորն է:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առթիվ: Թող մեր բոլորի ընտանիքներում տիրեն սերը, հարգանքը ու խաղաղությունը: Մաղթում եմ առողջություն, երջանկություն և բարեկեցություն»: