«Էկո Սենս» ախտորոշիչ լաբորատորիան արժանացել է «Ախտորոշման նորարարական տեխնոլոգիաների կիրառման առաջատար» մրցանակին
SocietyՍ.թ. մայիսի 13-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցավ «Տարվա լավագույն բժիշկ և տարվա լավագույն բուժհիմնարկ – Հուսո Աստղ-2015» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը: Առողջապահական ոլորտում մեծամասշտաբ այս իրադարձության նպատակն է ներկայացնել և պատվի արժանացնել բժշկության տարբեր ոլորտներում իրենց ձեռքբերումների ու եռանդի շնորհիվ ազգաբնակչության գնահատականին արժանացած լավագույն մասնագետներին ու կազմակերպություններին: Միջոցառման շրջանակներում «Էկո Սենս» ախտորոշիչ լաբորատորիան արժանացել է «Ախտորոշման նորարարական տեխնոլոգիաների կիրառման առաջատար» մրցանակին: Մրցանակը ստացել է «Էկո Սենս» ախտորոշիչ լաբորատորիայի հիմնադիր տնօրեն Ինեսսա Նազարյանը:



