Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 21 դեպք
SocietyՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 9 պատահարի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մայիսի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7, խարդախության 12 և կողոպուտի 3 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 21, կաշառակերության 2, գույքի դիտավորությամբ ոչնչացմա ն և մաքսանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք: