Վերացվում են Վարդենյաց լեռնանցքում տեղի ունեցած քարաթափման հետևանքները
SocietyՍևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհի (Վարդենյաց լեռնանցք) 94-րդ կմ-ում մայիսի 15-ին` ժամը 14:00-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում` 10-15 խմ ծավալով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: