ՀՀԿ ԵԿ-ն կանդամակցի ԵԺԿ ուսանողական կազմակերպությանը
SocietyՀայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախաձեռնությամբ մայիսի 15-ին անցկացվել է ՀՀԿ ԵԿ անդամների հանդիպում «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» (European Democrat Students, EDS) կազմակերպության անդամների հետ։ Ինչպես ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունից, հանդիպման ընթացքում եվրոպացի պատվիրակները ծանոթացել են հայաստանյան ուսանողության, երիտասարդների հիմնախնդիրներին։ Զրույց է ծավալվել դրանց լուծման ուղղությամբ։
«Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության նախագահ Եվա Մաևսկին նշել է, որ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հետ ունեն սերտ հարաբերություններ, և հույս հայտնել, որ այս տարվա ամռանն արդեն ՀՀԿ ԵԿ-ն կանդամակցի իրենց կազմակերպությանը։ Նա շեշտել է, որ եվրոպական ուսանողական կառույցի հետ փոխգործակցությունը հաստատվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանի ջանքերի շնորհիվ։ Եվա Մաևսկին ընդգծել է նաև, որ հայ երիտասարդները մոտիվացված են, որպեսզի իրենց երկիրը, իրենց հասարակությունն ավելի մոտ լինեն եվրոպական արժեքներին։ EDS-ի անդամները մայիսի 15-ին ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչների հետ այցելել են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։
Հայաստանի Հանրապետական կուսակցության ԵԿ-ն առաջին հայկական կազմակերպությունն է, որ համագործակցություն է հաստատել «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» հետ: European Democrat Students-ն ուսանողական-երիտասարդական քաղաքական կառույց է: Այն Եվրոպայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կազմակերպությունն է: Լինելով Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ այն ներկայացնում է եվրոպական 31 երկրի ավելի քան 1 միլիոն 600 հազար ուսանողների և երիտասարդների: EDS-ի հիմնական նպատակն է նպաստել ազատ, ժողովրդավար և միացյալ Եվրոպ այի առաջխաղացմանը՝ ուսանողական ավելի մեծ շարժունության և համապարփակ կրթության միջոցով: