Խոստումներ լսել եմ, սակայն առաջին քայլը չեմ տեսել.Արթուր Իսպիրյանը՝ «Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակիչների շենքի շինարարությունը վերսկսման մասին
SocietyՄամուլը բազմիցս գրել է այն մասին, որ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը մի քանի տարի առաջ նորակառույց շենքի բնակարաններ է վաճառել քաղաքացիներին, այնուհետ դրանք գրավադրել «Արցախբանկում»: Ինչպես հայտնի է, շենքի կառուցումից հետո բանկը տիրացել է այդ բնակարաններին, հետո «Տոնուս Քոնսթրաքշնը» ճանաչվել է սնանկ, իսկ բնակարանների գնորդները մնացել են խաբված կարգավիճակում:
Կառավարությունը և «Արցախբանկը» բնակիչներին են ներկայացրել մի ծրագիր, որով սահմանված ժամկետներում բնակիչները կարող են ստանալ բնակարանները:
Orer.am-ը զրուցել է երգիչ Արթուր Իսպիրյանի հետ, ով նույնպես տուժել է այս իրավիճակից: Մեր հարցին՝ նա տեղյա՞կ է շինարարության վերսկսման և բնակարանների հանձնման ժամկետների մասին, երգիչը մասնավորապես նշեց . «Ասում են, որ պետք է նոր պայմանագիր կնքվի բնակիչների հետ: Բայց դեռ նախադեպ չի եղել, որ վստահ կարողանամ ասել: Սպասողական իրավիճակ է: Նախկինում ասում էին,որ ապրիլի 24-ից հետո, հիմա ասում են՝ մայիսի վերջին, ինչ-որ հաշվարկներ են անում: Խոստումներ լսել եմ, սակայն առաջին քայլը չեմ տեսել: Տարին շուտով կանցնի, իսկ շինարարությունը կիսատ կմնա:
Չգիտես ինչու , մեզանից հավելավճար են ուզում՝ Դավթաշենի 2-րդ թաղամասի 44-րդ շենքի համար քառակուսի մետրը 80 դոլար, իսկ Վ. Փափազյան 118/1 շենքի բնակարանների համար՝ 150 դոլար»:
Զրույցը՝ Լևոն Փանոսյանի