Գեղարքունիքում որոշվեցին լավագույն տնօրենի, ուսուցչի, դաստիարակի մրցույթի մարզային փուլի հաղթողները
SocietyԳեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից կազմակերպվող ամենամյա «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա» լավագույն դաստիարակ» անվանակարգերով մրցույթի մարզային փուլը: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, մրցութային հանձնձաժողովին այս տարի մասնակցության հայտ էին ներկայացրել տասնհինգ հոգի, որոնցից տասներեքը վիճարկում էին «Տարվա լավագույն ուսուցիչ» կոչումը: Մեկական հայտ էր ներկայացվել «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա» լավագույն դաստիարակ» անվանակարգերում:
Հիմնական մրցույթը ծավալվեց «Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում, որտեղ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի գնահատմամբ, հաղթող ճանաչվեց Ճամբարակ քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմենուհի Առաքելյանը:
«Տարվա» լավագույն դաստիարակ» անվանակարգում մրցույթի հանրապետական փուլին Գեղարքունիքի մարզը կներկայացնի Սարուխան գյուղի թիվ 1 մանկապարտեզի երաժշտական դաստիարակ Նարա Պողոսյանը, «Տարվա լավագույն տնօրեն անվանակարգում` Կարմիրգյուղի թիվ 2 դպրոցի տնօրեն Գոհար Ենգոյանը:
Խոսրով Խլղաթյան