Սովորական զբոսաշրջիկի համար Հավայիները լեփ-լեցուն լողափեր են, մրգային հյութեր և ծաղիկներ։ Սակայն նրանց համար, ում բանկային հաշիվներն ավելի մեծ են, իսկ կապերն էլ՝ ավելի լավը, կա այլընտրանքային դրախտ՝ Կուկայո բնակավայրը, գրում է forbes.ru-ն։
Կուկայոն բացառիկ ավան է Մեծ կղզու ափին։ Այն հարևան Հուալալայ ավանից անջատվել է, երբ տեղի անշարժ գույքի սեփականատերերը որոշել են ստեղծել առանձնացված համայնք։ Կուկայոյում մուտքը բաց է միայն տանտերերի և նրանց հյուրերի համար։
Այս երկու ավանների գլխավոր բնակիչը միլիարդատեր Մայքլ Դելն է։ Նրա Raptor Residence-ը զբաղեցնում է 5.600 քմ տարածք և արժե մոտ 64.7 մլն դոլար։ Նրան է պատկանում ափի ամենամեծ մասը։
Նրա մոտ հարևանը Փոլ Հեյզերն է՝ KKR Financial Holding Corporation-ի նախագահը։ Նրա տունը զբաղեցնում է 3.000 քմ և արժե մոտ 26.7 մլն դոլար։
Հաջորդ տունը ներդրող Դևիդ Լ. Անդերսոնի (Sutter Hill Ventures) հանգստավայրն է, որը զբաղեցնում է 2.400 քմ։ Անդերսոնի հարևանը Դևիդ Ռոուն է՝ Silver Lake ընկերության հիմնադիրներից մեկը, ում տունն արժե 20 մլն դոլար։ Ռոուի տան ետևում գտնվում է ևս մեկ գործարարի՝ Բանդել Կարանոյի առանձնատունը, որը զբաղեցնում է 4.500 քմ և գնահատվում 19.7 մլն դոլար։
Այստեղ իրենց առանձնատներն ունեն նաև միլիարդատերեր Քեն Գրիֆինը, Ջորջ Ռոբերթսը, Հովարդ Մարքսը, Բերտի Բաֆետը։ Սա միայն այն տներն են, որոնք հնարավոր է եղել տեսնել լուսանկարում, սակայն Կուկայոյում տարածքներ ունեն նաև այլ հայտնի մարդիկ։