Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իմ կողքին պետք է լինի այնպիսի աղջիկ, ով ներվերս քիչ կուտի. Նարեկ Մակարյան

Lifestyle

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգիչ, դերասան Նարեկ Մակարյանը, ով մեզ տեղեկացրեց, որ 2015-ը իր համար շատ բեղումնալից է լինելու: Երգիչը նախ պատմեց, որ բոլորովին վերջերս է վերադարձել Արցախից եւ կիսվեց իր տպավորություններով.

«Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձի նպատակով մեկնել էի Արցախ, որի կապակցությամբ Ստեփանակերտում շատ գեղեցիկ համերգ էր կազմակերպվել: Պետք է ասեմ, որ ինձ համար անակնկալ կերպով այդ համերգին «Շուշի» երգը երգեցի Շուշան Պետրոսյանի հետ եւ կրկնակի անականկալ կերպով շատ լավ եւ ջերմորեն ընդունվեց այն: Առհասարակ՝ Շուշանին միշտ էլ լավ են ընդունել, ինձ համար անակնկալն այն էր, որ Արցախում ինձ այդքան լավ էին ճանաչում, -նշեց նա ու հավելեց, - բացի երաժշտական գործունեությունից բախտ ունեցա այցելել Արցախի տեսարժան վայրեր, բացի այս էլ հարկ համարեցի գնալ սահամաներձ գոտիում տեղակայված Մարտակերտի 5-րդ զորամաս, որտեղ ծանոթացա զինվորների առօրյային: Պետք է նկատեմ, որ փոխգնդապետ Ալիկ Սրագսյանի հետ միասին մեզ շատ ջերմորոն ընդունեցին այստեղ»,- նշեց Նարեկը:

Երգիչը, իր խոսքերով, տեսողական խնդիրների պատճառով զինվորական ծառայություն չի անցել, բայց Արցախում, իր խոսքերով, մտադրություն է ունեցել դիրքերում մեր հայ զինվորների հետ մի քանի օր անցկացնել. «Պետք է ասեմ, որ հոգեբանորեն շատ ծանր ապրումներ եմ ունեցել այդ օրերին, երբ Արցախում էի, քանի որ տեսնում էի, թե ինչպես են մեր խրոխտ զինվորները պաշտպանում մեր սահմանները: Անկեղծ ասած, ես ուզում էի գոնե մի քանի օր անցկացնել դիրքերում, բայց ինձ կտրականապես արգելեցին»,- պատմեց Նարեկը:

Անդրադառնալով երգարվեստում առաջիկա գործունեությանը՝ Նարեկ Մակարյանը պատմեց, որ շատ բեղումնալից ու խիտ աշխատանքային գրաֆիկով են անցնելու առաջիկա ամիսները. «Շուշիի ազատագրման համերգի ժամանակ Շուշան Պետրոսյանի հետ զուգերգ երգելուց հետո որոշեցինք շուտով մեկ այլ երգ միասին ներկայացնենք մեր հանդիսատեսին, որը նաեւ տեսահոլովակ կունենա: Բացի այս մեկ այլ զուգերգ էլ է սպասվում, բայց չեմ ցանկանա բացել փակագծերը եւ հայտնել, թե ում հետ, միայն կասեմ, որ նա օտարազգի կատարող է, կասեմ նաեւ, որ շատ հետաքրքիր երգ է լինելու՝ հուսամ, որ լավ արձագանքներ կունենա այն: Սրանից զատ էլ ամռանը դարձյալ կներկայացնեմ եւս մեկ տեսահոլովակ»,- նշեց երգիչը եւ պատմեց նաեւ, որ մեծամասշտաբ աշխատանքով մեծ անակնկալ է մատուցելու իր երկրպագուներին նաեւ աշնանը. «Մոսկվայում մի տեսահոլովակ ենք արդեն նկարահանել, որի մասին եւս փակագծերը շատ բաց չեմ կարող անել: Միայն կասեմ, որ այս տեսահոլովակը բավականին մեծ բյուջե ունի, ռեժիսորն էլ իր գործի մեծ գիտակն է. հուսամ իսկապես կկարողանանք տեղ հասցնել այն ամենը, ինչը նպատակ ունենք»,- պատմեց նա:

Նարեկ Մակարյանը զրույցի ընթացքում նկատեց նաեւ, որ երգարվեստում ծանրաբեռնված աշխատելով հանդերձ աչքաթող չի անելու նաեւ իր երկրորդ մասնագիտությունը՝ դերասանությունը: «Դավիթ Բաբախանյանի ռեժիսորությամբ նկահանվելու եմ գեղարվեստական կոմեդիկ մի ֆիլմում, որտեղ կմարմնավորեն կենտրոնական կերպարներից մեկին»,- ընդգծեց նա: Այս առումով հարցին, թե դրամատիկական դերից հետո, ինչպե՞ս է նա պատկերացնում իրեն կոմեդիկ ժանրում, կա արդյոք ներքին վստահություն, պատասխանեց. «Եթե ես մի բանում վստահ չլինեմ, ապա այդ ամենին մոտիկ չեմ գնա, քանի որ դա լուրջ աշխատանք է եւ եթե վատ պետք է անել, ուրեմն ավելի լավ է չանել ընդհանրապես: Իհարկե, անհանգստություն կա, բայց հաշվի առնելով պրոֆեսիոնալ թիմի առկայությունը՝ հուսամ կկարոնանանք իրագործել այն, ինչ մտածված է»:

Իսկ զրույցի վերջում Life.panorama.am-ի այն հարցին, թե նման ակտիվ գործունեության արդյունքում անձնական կյանքի համար ժամանակը բավականեցնում է արդյոք, Նարեկ Մակարյանը պատմեց. «Դրա մասին վաղուց մոռացել եմ (ծիծաղում է): Եթե հնարավոր լինի անձնական կյանքը համատեղել այս աշխատանքի հետ, ապա կարծում եմ, դժվարություններ հաստատ կլինեն: Իմ կողքին պետք է լինի այնպիսի աղջիկ, ով կհասկանա այս ամենի դժվարություններն ու նեռվերս քիչ կուտի: Ամեն ինչ իր ժամանակին պետք է լինի եւ Աստծո կամքով, եթե Աստված կամենա ուրեմն հենց վաղն էլ կամուսնանամ,- նշեց երգիչն ու մեզ հետ բաց անելով իր մտքերի գաղտնի էջերը՝ զրույցը եզրափակելով շեշեց, - Արցախից վերադառնալուց հետո մի երազանք է ծնվել մեջս, որ իմ ամուսնական արարողությունը լինի Ստեփանակերտում, ինձ համար շատ մեծ պատիվ կլինի, եթե հենց Արցախում կատարվի իմ կյանքի կարեւոր արարողությունը»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

 

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience