Եղանակը Հայաստանում
SocietyՀանրապետության տարածքում մայիսի 17-ին առավելապես հյուսիսային եւ արեւելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, իսկ վաղը ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+19,
Կոտայքում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+19,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+19,
Լոռիում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20,
Տավուշում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+22,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+19,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+25,
Արարատում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +23+26,
Արմավիրում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +23+26,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+19,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +23+26,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+27,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +15+20,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+21: