Yerevan, 10.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կապանի թանգարանները «Թանգարանների գիշերվա» շրջանակում ներկայացել էին Մեծ Եղեռնին առնչվող ցուցադրություններով

Society

Կապան քաղաքում գործող երեք թանգարաններն էլ, որոնք միացել էին «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, մայիսի 16-ին բազմամարդ էին: Մարդիկ այցելում էին խմբերով, մենակ, ընտանիքներով, աշակերտական եւ ուսանողական խմբերով, կոլեկտիվներով: Կապանի երկրագիտական թանգարանն այս տարի միջոցառմանը ներկայացել էր «Կապանցիները Հայրենական մեծ պատերազմում» ցուցադրությամբ: Թանգարանի տնօրեն Գրիշա Սմբա տյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ իրենք արդեն ութերորդ տարին են միանում այս միջոցառմանը եւ ամեն տարի` նոր ցուցադրությամբ:

Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են պատերազմին կապանցիների մասնակցության մասին պատմող նյութեր, թիկունքի կյանքը, ԽՍՀՄ կապանցի հերոսներն ու զորահրամանատարները, նաեւ` վավերագրեր, փաստաթղթեր, բացառիկ լուսանկարներ, անձնական իրեր, նամակներ, այդ ժամանակվա մամուլը եւ այլն: Այստեղ կարելի է տեսնել նաեւ այն ռադիոն, որը հաղորդել է Կապանում թե՛ պատերազմի սկսվելը, թե՛ հաղթանակի լուրը: Առանձին ու մանրամասն անդրադարձ կա Բրեստի պաշտպա նությանը, քանի որ դրան մասնակցած հայերի մեծ մասը կապանցիներ էին (200 հայերից` 123-ը), հիմնականում մանկավարժներ. պաշտպանության մասնակիցներից 54-ը զովել է:

Ցուցադրությունը դիտելուց առաջ թանգարանի բակում հավաքված այցելուներին Գրիշա Սմբատյանը համառոտ ներկայացրեց դրա բովանդակությունն ու պատերազմին Կապանի մասնակցության մասին հետաքրքիր փաստեր, նաեւ հորդորեց թանգարանին հանձնել տներում դեռես պահպանվող` Մեծ հայրենականի մասնակիցների նամակները, դրանք պահպանելու եւ նամականի հրատարակելու համար:

Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանի ելույթը Կապանի տարածաշրջանի բոլոր բնակավայրերում Մեծ հայրենականի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանների մասին էր. արխիվային նյութերից, մամուլի հրապարակումներից նա հետաքրքիր տեղեկություններ էր պեղել կոթողների կանգնեցումը նախաձեռնողների, դրանց հեղինակների, բացման ժամկետների, արարողությունների մասին:

Կապանի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանը մինչեւ կեսգիշեր բաց էր «20-րդ դարի ոճիր եւ մեկուկես միլիոն աղոթք» ցուցադրությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Տնօրեն Արմեն Գեւորգյանը ներկաներին ծանոթացնում էր առկա նյութերին` Հայոց ցեղասպանության մասին պատմող լուսանկարներ, առանձին տեքստերով այդ իրադարձություններին առնչվող տեղեկանքներ, Եղեռնին զոհ գնացած մտավորականների, հայ վրիժառուների լուսանկարներ եւ նրանց մասին տեղեկություններ: Ներկայացված էին նաեւ տարբեր երկրներում Հայոց Մեծ եղեռնի հիշատակին կանգնեցված հուշարձանները, տեսարաններ Արեւմտյան Հայաստանից եւ այլն: Սրահում մոնիտորի վրա կարելի էր նաեւ դիտել 1878-1923թթ. դեպքերի ժամանակագրությունն ու այդ տարիների իրադարձությունները պատկերող լուսանկարներ:

Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղը եւս այս տարի միջոցառմանը ներկայացել էր Մեծ Եղեռնի թեմայի հիշատակումով: Թանգարանի տնօրեն Բորիս Մինասյանն այստեղ բացված ցուցահանդեսում թանգարանի ֆոնդից ներկայացրել էր թեմային առնչվող աշխատանքներ: Քսաներկու գեղանկարները խորհրդանշում էին մարդկության ցավը, Եղեռնից մազապուրծներին, նաեւ՝ մայրությունը, վերածնունդը, կյանքի նոր ծիլերը: Ներկայացված էին Ցեղասպանությունը վերապրածների, նրանց սերունդների` աշխարհին հայտնի հայ մեծ գեղանկարիչների գործեր եւս: Նորությունները դիտելուց զատ, այցելուները ծանոթացան նաեւ թանգարաններում գործող մշտական ցուցադրություններին:

Մայիսի 16-ի «Թանգարանների գիշեր» միջոցառաման շրջանակներում Կապանի բոլոր թանգարաններ այցելեց քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia