ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
SocietyՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր` մայիսի 17-ին, մեկօրյա աշխատանքային այցով կմենկնի Բաթումի, որտեղ հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու երկրների վարչապետները կքննարկեն երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող մ ի շարք հարցեր: