Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի դավանած 10 սկզբունքները
LifestyleLADYNEWS.am-ը գրում է.
Ներկայացնում ենք կենդանակերպի յուրաքանչյուր նշանին հատուկ 10 հիմնական սկզբունքները:
Խոյ
1. Ավելի լավ է ինձ հետ չվիճել:
2. Սկզբում կանեմ, հետո կմտածեմ:
3. Այնտեղ, որտեղ ուրիշներն արգելակում են, ես մեծացնում եմ արագությունը:
4. Հավերժ երիտասարդ եմ մնալու:
5. Կատարեք ինձ նման` ավելի լավ, միևնույն է, չեք կարող:
6. Ամենադժվարը` զրուցակցին մինչև վերջ լսելն է:
7. Համառությունը` թերություն չէ:
8. Ավելի հաշտ է վերահսկել իրադրությունը, քան զգացմունքները:
9. Մեկ Խոյը՝ լավ է, երկուսը` շատ:
10. Առաջինը չեմ հարձակվում: Սակայն Աստված չանի` ինձ հունից հանեք:

Ցուլ
1. Փողն ափսոս չէ ծախսել գնումների վրա, ափսոս է` զվարճանքների համար:
2. Ինձ ուրիշինը պետք չէ` հանգիստ թողեք իմին:
3. Վատ խաղաղությունը գերադասելի է ցանկացած վեճից:
4. Մի անհանգստացրու նրան, ով լավ տեղավորված է:
5. Գերադասելի է գեղեցիկ բազմոցը, քան գեղեցիկ մայրամուտը:
6. Սնունդը կարևոր բաղադրիչ է:
7. Խելոք գառը երկու մոր կաթ կուտի:
8. Երբ երկրորդ տեղով ես ընթանում, ուժերդ խնայում ես:
9. Տանել չեմ կարողանում միանգամյա կրակվառիչները:
10. Համտեսող՝ ահա նրա իրական առաքելությունը:

Երկվորյակ
1. Ես այսօր այնպիսին չեմ, ինչպիսին երեկ էի:
2. Ով տիրապետում է իրավիճակին, նա էլ տիրապետում է տեղեկատվությանը:
3. Մեկ խելքը լավ է, երկուսն ավելի լավ, հատկապես, եթե երկուսն էլ մի մարդու են պատկանում:
4. Ֆիգարո այստեղ, Ֆիգարո՝ այնտեղ…
5. Գաղափարը, ինչպես և մյուս մթերքները, չպետք է հնանան:
6. Տանը մեկ հեռուստացույցը և մեկ հեռախոսը լավ են, սակայն երեքն ավելի լավ է:
7. Ով չի հասցրել, նա ուշացել է:
8. Կյանքում ընթանում եմ այնպես, ինչպես մոտորանավակը` ջրի վրա. չխորանալով, բայց` արագ:
9. Շուկայում «սակարկությունների» համար պատասխանատու չեմ:
10. Սիրում եմ քանակը, քանի որ որակի համար ժամանակը չի հերիքում:

Առյուծ
1. Ես ձեզ կտանեմ պայծառ ապագա:
2. Ավելի լավ է աջակցություն ցույց տալ, քան ստանալ այն:
3. Հաճելի պահերը հաջողության կեսն են:
4. Արևը շողում է Առյուծների համար:
5. Աշխատասենյակի մուտքին կարմիր ցուցանակն ավելի կարևոր է, քան բարձր աշխատավարձը:
6. Տանը ռոյալ ունենալն ավելի լավ է, քան դաշնամուր, անգամ, եթե ոչ ոք այն չի նվագում:
7. Սիրում եմ լավ վաստակել, իսկ ծախսել` առավել ևս:
8. Չնայած իմ բարեհամբյուր տեսքին, հոգու խորքում ես միապետ եմ:
9. Եթե մի բան անում ես, ապա` կատարելապես:
10. Ինչի՞ համար է ձեզ պետք արևը, երբ ես ձեր կողքին եմ:

Կույս
1. Համբերությամբ ու աշխատանքով կարելի է հաղթահարել ամեն ինչ:
2. Համեստությունը գեղեցկացնում է ոչ միայն աղջկան, այլև տիկնոջը:
3. Ամեն մեկն ապրում է իր համար, բայց ծառայում ուրիշին:
4. Կարգուկանոն հարկավոր է ամեն տեղ` թե մտքերում, թե խոհանոցում:
5. Ինձ տրամաբանորեն ապացուցիր, որ մենք ստեղծված ենք մեկս-մյուսի համար:
6. Ծուռ կախված փայտը ինձ հունից հանում է:
7. Մեծ ծավալների դեպքում ես շփոթվում եմ:
8. Ինձ համար դժվար է առանձնացնել մեկ դույլ բալի կորիզները:
9. Յուրաքանչյուր Կույսի մեջ նստած է անկրկնելի կինը:
10. Թունավոր սունկը կարիք ունի աչքի ընկնելու, իսկ սպիտակ սունկն առանց այդ էլ իրեն լավ է զգում:

Մանրամասները՝ այստեղ: