Քիմ Քարդաշյանի հոր սեռափոխության մասին
LifestyleԱմիսներ առաջ Քիմ Քարդաշյանի երկրորդ հայր Բրյուս Ջենները հայտարարեց, որ ցանկանում է սեռափոխության ենթարկվել։ Լուրը ցնցեց ոչ միայն հայտնի ընտանիքի անդամներին, այլև ողջ համացանցը։
Եվ հիմա, ամիսներ անց Քարդաշյանները պատրաստ են խոսել թեմայի մասին։
Քլոու Քարդաշյանն ասել է. «Մենք գիտեինք, որ Բրյուսը հակառակ սեռի հագուստ է կրում, սակայն երբեք չէինք մտածի, որ նա կգնա ամբողջական կերպարանափոխության և կին կդառնա»։
Քլոուի կողքին նստած Քենդալ Ջենների կարծիքով Բրյուսը լիովին անկեղծ չի եղել իր երեխաների հետ՝ չասելով, թե ինչ է պատրաստվում անել։

Իր գլխավոր մտահոգության մասին Բրյուսը առաջինը խոսել է կնոջ՝ Քրիսի և աղջիկներչի՝ Քենդալի ու Քայլիի հետ։
Քայլին պատմում է, որ հայրը նստեց իր կողքին և պատմեց ամեն ինչ, հետո շրջվեց և լաց եղավ՝ անկարող լինելով ինչ-որ բան ասել։

Քլոուն փորձում է մեկնաբանել հոր քայլի ազդեցությունը աղջիկների վրա։ Ի վերջո նրանք հայր են կորցնում. նրան փոխարինելու է գալիս իգական սեռից մի անձնավորություն։

Քենդալ Ջենները պատմում է, որ հոր մոտ դիմահարդարման միջոցներ էին հայտնաբերել, սակայն ոչինչ չէին հայտարարել, քանի որ չէին ուզում կործանել իրենց ընտանիքը։
«Ես արթնացա և գնացի խոհանոց ջուր խմելու։ Երբ աստիճաններից ցած իջա, պարզապես շրջվեցի և փախա ննջասենյակ՝ նրան կնոջ շորերով տեսնելով»,- ասում է 19-ամյա Քենդալը։


Ամենասկանդալային հայուհին՝ Քիմ Քարդաշյանն ասում է, որ նա այդ մասին ավելի վաղուց գիտեր, երբ ավտոտնակում Բրյուսին տեսել է կանացի շորերով։
«Ես տեսա դա, և վազեի Քորթնիի մոտ։ Ինձ մոտ հիստերիա էր սկսվել, գոռում էի։ Բայց պահեցի գաղտնիքը»։

Նա ում վրա այս իրադարձությունը ամենամեծ ազդեցությունն է ունենալու, քիչ է խոսում։ Բրյուսի նախկին կինը՝ Քրիս Ջենները պարզապես լալիս է և ասում, որ չգիտի՝ ինչ անել։ Հուսով է միայն, որ նախկին ամուսինը լավ է մտածել։
