Կանադայի Տորոնտո քաղաքում իր աշխատանքն է սկսում ամենամյա միջազգային կինոփառատոնը։ Բացման ֆիլմն այսօր կլինի «Դատավորը» կատակերգությունը, որը կներկայացնի Ռոբերտ Դաունի կրտսերը, գրում է filmpro.ru-ն։
Տորոնտոյի փառատոնը տարբերվում է այլ կինոդիտումներից նրանով, որ այստեղ չկան գրան պրիներ, որոնք հանձնում է ժյուրին։ Դրա փոխարեն յուրաքանչյուր տարի գլխավոր մրցանակ է ճանաչվում հանդիսատեսի համակրանքը։
Բացի Ռոբերտ Դաունի կրտսերից, փառատոնի բացմանն ակնկալվում է նաև դերասաններ Ջենիֆեր Էնիսթոնի, Ռիզ Ուիզերսփունի, Ջեյք Ջիլենհոլի, Դենզել Վաշինգտոնի, Չենինգ Տատումի և այլ աստղերի ներկայությունը։ Այս տարի փառատոնի 11 օրերի ընթացքում կցուցադրվի 393 ֆիլմ։
Տորոնտոյի կինոփառատոնում մրցանակներ են հանձնում 1976-ից, այն ժամանակ միջոցառումը կոչվում էր «Փառատոների փառատոն»։