Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


8 մատչելի երկիր, որտեղ կարելի է հանգստանալ այս ամառ՝ ծախսելով առավելագույնը 1000 դոլար (լուսանկարներ)

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

1. Վրաստան

Դե գիտեք, իսկ քանի որ ամեն ինչ շատ լավ գիտեք, մենք կլռենք այս երկրի մասին ու խորհուրդ չենք էլ տա հերթական անգամ ամառային արձակուրդի օրերն անցկացնել արդեն շաբլոն դարձած Քոբուլեթիում կամ Բաթումիում։ Այստեղ ներկայացված են շատ ավելի յուրօրինակ առաջարկներ ոչ պակաս հարմար գնով։ Այսպիսով, որտեղ կարելի է հանգստանալ այս ամառ՝ առանց աննպատակ «ցփնելու» դրամապանակի պարունակությունը։

2. Եգիպտոս

Զբոսաշրջությունը Եգիպտոսի տնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից է։ Միայն 2012 թ.-ին զբոսաշրջությունը 9.4 միլիարդ դոլարի եկամուտ բերեց երկրին։ Հինավուրց ճարտարապետության, վառ մշակույթի ու սևաչյա գլխածածկ գեղեցկուհիների սիրահարների համար ամառային թեժ հանգիստն այստեղ երաշխավորված է։ Հայաստանյան զբոսաշրջային գործակալություններն առաջարկում են չվերթներ Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա ուղղություններով։ Ընդամենը 350 դոլարով հնարավոր է ձեռք բերել ութնօրյա հանգստի տուր փաթեթ, որում ներառված են երկտեղանոց ստանդարտ հյուրանոցային սենյակը, երկուանգամյա սնունդը և ավիատոմսը։ Տուր փաթեթի միակ թերությունն այն է, որ չվերթը կայանում է ոչ թե Հայաստանից, այլ Թբիլիսիից։ Տեսարժան վայրերից են բուրգերով հայտնի Գիզան, Նեղոսը, Սֆինքսի արձանը, Շարմ Էլ Շեյխում գտնվող Սպիտակ ասպետի ծովածոցը, մայրաքաղաք Կահիրեի եգիպտական թանգարանը, որտեղ սարսափ ժանրի սիրահարները կարող են մումիաների ցուցադրություն վայելել։ Իսկ ահա գլխածածկ գեղեցկուհիների ընկերակցությունն ակումբային միջավայրում վայելելու համար կարող եք այցելել «Odeon Palace» բարը, որը գտնվում է Կահիրեի հյուրանոցներից մեկի կտուրին կամ Մոխոյի բարը, որում սքանչելի փոլ դենսի ականատեսը կդառնաք։

3. Շրի Լանկա

 

Շրի Լանկան հայտնի է ողջ աշխարհում իբրև ուսապարկով ճամփորդների՝ այսպես կոչված «backpacker»-ների զբոսաշրջային կենտրոն։ Թեյի պլանտացիաները, լողափերի տաք ավազն ու կիզիչ արևն ամեն տարի բազում զբոսաշրջիկների են գրավում Շրի Լանկա։ Հայաստանից տուրերը կազմակերպվում են հիմնականում Նեգոմբո, Կալուտարա և Բերուվալա քաղաքների ուղղություններով։ Ամենամատչելի տուրերը տատանվում են 580-650 դոլար սահմաններում։ 580 դոլարանոց ութնօրյա տուր փաթեթն ընդգրկում է հյուրանոցային ծառայությունները, նախաճաշը և ավիատոմսը։ Եթե նախատեսում եք Շրի Լանկա այցելել օգոստոսին, ապա Դուք հնարավորություն կունենաք ներկա գտնվել Կենդի քաղաքում անցկացվող Էսալա Պերահերա բուդդայական փառատոնին, որի ընթացքում մտրակներով ու կրակներով պարեր ու շքեղ զարդարված փղերի հետ հմարներ են ցուցադրվում։ Կղզու տեսարժան վայրերից են նաև Սիգիրիա բերդը և կղզու կենտրոնական հատվածում գտնվող Մշակութային եռանկյունին՝ կազմված Անուրադհապուրա ու Պոլոննարուվ հնագույն քաղաքներից և Կանդի ամրոցից։

4. Բուլղարիա

Ամառային հանգստի ամենամատչելի տարբերակների քառյակը եզրափակում է Բուլղարիան։ Բուլղարիայի սևծովյան հանգստավայրերն ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկների են գրավում աշխարհի տարբեր ծայրերից։ Հայաստանից կազմակերպվում են ուղևորություններ դեպի Ոսկե Ավազներ, Արևային ափ և Վառնա։ Տուր փաթեթները սկսում են 600 դոլարից։ Օրինակ՝ 630 դոլարանոց փաթեթի մեջ ընդգրկված է ավիատոմսը, հյուրանոցը, նախաճաշը, վիզայի տրամադրումը և ապահովագրությունը։ Բացի լողափերից՝ այստեղ շատ տեսնելու բան կա։ Բուլղարիայի տեսարժան վայրերից են Բելոգրադչիկը, Ցարևեցը և այլն։

5. Հունաստան

Հայաստանից դեպի Հունաստան ուղևորությունները հիմնականում իրականցվում են Հալկիդիկիի, Հերակլիոնի և Կրետեի ուղղություններով։ Երևան-Կրետե մատչելի տուր փաթեթ կարելի է ձեռք բերել մոտ 700 դոլարով։ Տուր փաթեթի մեջ ներառված են հյուրանոցային ծառայությունները, նախաճաշը, ավիատոմսը և վզայի տրամադրումը։ Հունաստանի տեսարժան վայրերից են Սալոնիկ նավահանգստային քաղաքի Սպիտակ աշտարակը, Սանտորինի կղզին, մայրաքաղաք Աթենքի հնամենի հուշարձանները, Ակրոպոլիս միջնաբերդը և այլն։

6. Թաիլանդ

Թաիլանդի ութնօրյա հանգստի տուր փաթեթը մոտ 900 դոլար արժե: Տուր փաթեթում ներառված են երկկողմանի ավիատոմսը, հյուրանոցային ծառայությունները, մեկանգամյա սնունդը, էքսկուրսիոն ծրագրերը, վիզան և ապահովագրությունը: Հոգ չէ, եթե Ձեր նախընտրած տուր փաթեթում հյուրանոցային սենյակն ընդգրկված չլինի, քանի որ նույնիսկ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կարելի է հյուրանոցային սենյակ վարձել օրական ընդամենը 5-6 դոլարով: Թաիլանդը հարուստ է կղզիներով ու լողափնյա առողջարաններով: Հատկապես տեսարժան են Պհուկետ կղզին, Պհի-Պհի կղզեխումբը և բուդդայական տաճարները: Այստեղ է գտնվում Բուդդայի ամենամեծ արձանը, որի բարձրությունը հասնում է 127 մետրի: Անկրկնելի լողափեր, համեղ ուտեստներ, բազմազան մշակույթ ու հյուրընկալ մարդիկ... Ուրիշ էլ ի՞նչ է պետք կատարյալ հանգստի համար:

7. Կիպրոս

Հայաստանից հիմնականում կազմակերպվում են ուղևորություններ դեպի Պրոտարաս, Լիմաստոլ, Լառնակա և Այիա Նապա քաղաքները: Մատչելի տուր փաթեթների գինը տատանվում է 800-1000 դոլարի սահմաններում: Ութնօրյա հանգստի 1000 դոլարանոց տուր փաթեթը ներառում է երկկողմանի ավիատոմսը, հյուրանոցային ծառայությունները, նախաճաշը, վիզան և ապահովագրությունը: Եթե որոշեք Ձեր ամառային հանգիստն անցկացնել Կիպրոսում, անպայման այցելեք Տրոդոսի լեռնային առոջղարանը, Սուրբ Ղազարոսի եկեղեցին, Լիմաստոլից 4 կմ հեռավորության վրա գտնվող Կուրիոն քաղաքի հինավուրց թատրոնը՝ կառուցված 2-րդ դարում, Նիսի ծովափը և Լառնակայի աղի լիճը։ Իսկ եթե կարողանաք ամառային արձակուրդը ձգել մինչև սեպտեմբեր, հնարավորություն կունենաք մասնակցել Գինու փառատոնին։ Միայն թե համը չհանեք այնտեղ. զուր չէ ասված «մի թասը լավ է, երկրորդը բավ է, երրորդը ցավ է»։

8. Մոնտենեգրո

Ադրիատիկ ծովի ափին գտնվող այս նորաստեղծ պետությունը վերջին տարիներին զբոսաշրջության թեժ կենտրոն է դարձել։ Հայկական զբոսաշրջային գործակալությունները մի շարք մատչելի տուրեր են առաջարկում դեպի Բուդվա, Բեչիչի և Պետրովաց։ Ութնօրյա հանգստի 1000 դոլարանոց տուր փաթեթը ներառում է հյուրանոցային ծառայությունները, երկուանգամյա սնունդը, ապահովագրությունը, երկկողմանի ավիատոմսը և վիզան։ Մոնտենեգրո մեկնելու դեպքում բաց մի՛ թողեք առիթը ու այցելեք Դուրմիտոր ազգային արգելոց, Բոկա ծովածոց, Շկոդեր լիճ և Սվետի Ստեֆան կղզյակ։

 

 

 

 

 

 

 

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience