Պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» 5-րդ միջազգային փառատոնը մեկնարկում է
CultureՀայաստանի պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» 5-րդ միջազգային փառատոնը մեկնարկում է: Ինչպես տեղեկացրին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից, մայիսի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «ՆոÖ € անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 5-րդ միջազգային փառատոնի բացման համերգը: Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Ավստրալիայի և Գերմանիայի ներկայացուցիչները: Որպես դիրիժոր հանդես կգա Հարություն Արզումանյանը: Փառատոնն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Փառատոնի շրջանակում նախատեսված են մի շարք համերգներ՝ պատանի երաժիշտ-կատարողների մասնակցությամբ: Միջոցառումը կեզրափակվի մայիսի 31-ին: Պատանի տաղանդների հետ հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Մայիսի 28-31-ն անցկացվող փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: